Լոռու մարզում ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, կա վիրավոր          Այն գործողությունները, որոնք կատարում է Փաշինյանը, դուրս են սահմանադրական կարգից       Իրան-Իսրայել հակամարտությունը կարող է ազդել դեպի Հայաստան մատակարարումների վրա    

16 հուն 2025 10:52

Իրանում ձերբակալվել է «Մոսադ»-ի 2 գործակալ, որոնց մոտ հայտնաբերվել են 200 կգ պայթուցիկ նյութեր և անօդաչու սարքեր

Իրանում ձերբակալվել է «Մոսադ»-ի 2 գործակալ, որոնց մոտ հայտնաբերվել են 200 կգ պայթուցիկ նյութեր և անօդաչու սարքերԻրանը ձերբակալել է Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալության երկու գործակալի, որոնց մոտ հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր և անօդաչու սարքեր, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են 23 անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված սարքավորումներ, արձակման սարքեր, կառավարիչ, Nissan բեռնատար և ավելի քան 200 կգ պայթուցիկ նյութ։

Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները սկսվել են հունիսի 13-ի գիշերը: Այնուհետև իսրայելական կողմը սկսեց «Մարդիկ՝ ինչպես առյուծ» գործողությունը:

Առաջին հարձակումները իրականացվեցին Իրանի միջուկային օբյեկտների վրա: Թեհրանը պատասխանեց հարյուրավոր հրթիռներ արձակելով, որից հետո իսրայելական ինքնաթիռները շարունակեցին հարվածել Իրանի տարածքում գտնվող թիրախներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր