Մարտի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Վանաձոր-Ալավերդի ճանապարհի երկրորդ թունելում բшխվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը, վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում       Իրանը դադարեցրել է գազի արտահանումը Թուրքիա՝ Հարավային Պարս գազային հանքավայրի վրա Իսրայելի հարվածից հետո    

16 հուն 2025 20:07

Երբ մի իշխանություն հարյուրավոր վանքեր հանձնում է թշնամուն և այդ տարածքը հայտարարում ադրբեջանական, ուրեմն մեր ընդվզումը քաղաքական չէ

Երբ մի իշխանություն հարյուրավոր վանքեր հանձնում է թշնամուն և այդ տարածքը հայտարարում ադրբեջանական, ուրեմն մեր ընդվզումը քաղաքական չէՉկա ԱԱԾ, որ ասի ազգային անվտանգության սպառնալիք է եկեղեցին քայքայել ներսից, չկա Արդարադատության նախարարություն, որ ասի դու Սահմանադրություն ես խախտում, մտնում ես մի տարածք, որտեղ իրավունք չունես մտնելու: 

Իմ մտահոգությունը պետական ինստիտուտների բացարձակ և ամբողջական կոլապսն է, «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» քննարկման ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը։ 

«Մի իշխանություն, որ կարող է հազարամյա Արցախի թեմը լիկվիդացնել, մենք պիտի ծափահարե՞նք, ասենք` դա քաղաքական հարց է։ Երբ մի իշխանություն հարյուրավոր վանքեր հանձնում է թշնամուն և այդ տարածքը հայտարարում պատմական ադրբեջանական, ուրեմն մեր ընդվզումը քաղաքական չէ։ Մենք իբր ՀՀ լիիրավ քաղաքացիներ, ցանկացած իրավունքից կարող ենք օգտվել»։
 
Բացառիկ տեսանյութերը՝ Hayacq.com-ի տելեգրամյան ալիքում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր