Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունել է Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը          ԱՄՆ նախագահը հնարավորություն ուներ շահելու Նոբելյան խաղաղության մրցանակը, եթե շարժվեր ճիշտ ուղղությամբ       Հայաստան-Ռուսաստան-Իրան եռանկյունին ներկայանում է ոչ թե որևէ մեկի դեմ ուղղված բլոկ, այլ կառուցվածքային կայունացման մեխանիզմ    

16 հուն 2025 23:14

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը կավարտի հակամարտությունը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը կավարտի հակամարտությունըԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը չի սրի հակամարտությունը, այլ կավարտի այն: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ABC News-ին տված հարցազրույցում։

Այդպես է նա մեկնաբանել արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «վետո» է դրել Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա՝ հակամարտությունը սրելու վախից։

«Իրանը «հավերժական պատերազմ» է ուզում, և նրանք մեզ դնում են միջուկային պատերազմի շեմին: Իրականում Իսրայելը փորձում է կանխել դա, վերջ տալ այս ագրեսիային, և մենք դա կարող ենք անել միայն չարի ուժերին դիմակայելով», - ասել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետն ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Իսրայելը պատրաստվում է հարձակվել Խամենեիի վրա, սակայն ասել է, որ իր երկիրն անում է «այն, ինչ անհրաժեշտ է»:

Բացառիկ տեսանյութերը՝ Hayacq.com-ի տելեգրամյան ալիքում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր