Երևանում բшխվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը, վերջինի վարորդը եղել է ոչ սթափ          Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մшհացել       Մարտի 24--ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը    

17 հուն 2025 16:01

Ռուսաստանը պատրաստ է Իրանի և Իսրայելի միջև միջնորդ լինել. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է Իրանի և Իսրայելի միջև միջնորդ լինել. ՌԴ ԱԳՆՌուսաստանը պատրաստ է Իրանին և Իսրայելին տրամադրել բոլոր հնարավոր միջնորդական ծառայությունները հակամարտությունը լուծելու համար, երկու կողմերն էլ գիտեն դա։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Գիտեք, եղել է երկու հեռախոսազրույց։ Մեկը նախագահ Պուտինը վարել է նախագահ Փեզեշքիանի հետ առաջին օրը, եղել են նաև շփումներ նախարարի և նրա գործընկեր Արաղչիի միջև, որի ընթացքում նրանք, ի թիվս այլ բաների, քննարկել են Ռուսաստանի հնարավոր օգնությունը հետագա սրացումը կանխելու գործում։ Մենք պատրաստ կլինենք տրամադրել բոլոր հնարավոր միջնորդական ծառայությունները, եթե դա լինի կողմերի խնդրանքը։ Երկու կողմերն էլ գիտեն դա»,-ասել է Ռուդենկոն։

Բացառիկ տեսանյութերը՝ Hayacq.com-ի տելեգրամյան ալիքում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր