Կարմիր գծերը մեր կենսական գծերն են, և երբեք Իրանի դիրքորոշումներն իր կարմիր գծերի վերաբերյալ չի փոխվի          Հունիսի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի, հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Ավելի ճիշտ՝ ձեզ    

17 հուն 2025 19:30

Սամվել Կարապետյանը դեռ ձերբակալված չէ, բայց շուտով կձերբակալեն, սպասում ենք

Սամվել Կարապետյանը դեռ ձերբակալված չէ, բայց շուտով կձերբակալեն, սպասում ենք«Սամվել Կարապետյանը դեռ տանն է, չեն ձերբակալել, բայց շուտով կձերբակալեն»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի եղբայրը, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Սամվել Կարապետյանը ձերբակալվել է։

Նա միաժանակ նշել է, որ եղբայրն ինչ ասել է, ճիշտ է ասել ու դեռ քիչ է ասել։ «Պատրաստ ենք ամեն ինչին»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ ԱԱԾ-ի ժամանմանը դրսում է սպասում, որ առաջինն իրեն ձերբակալեն։

«Ինչ էլ ասել է, քիչ է ասել։ Ես այստեղ կանգնած եմ, որ առաջինն ինձ ձերբակալեն, որովհետև ես էլ խոսեցի։ Կա պետություն, կան համապատասխան մարմիններ, թող համապատասխան մարմինները գործեն օրենքի սահմաններում։ Վաղն ամեն մեկն իր արածի համար պատասխան է տալու, ես էլ իմ արածի համար»,–նշեց նա։

Բացառիկ տեսանյութերը՝ Hayacq.com-ի տելեգրամյան ալիքում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր