Ողջամիտ, փորձառու ուժայինները չէին ներքաշվի այս գործընթացում          Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի, դա տեղի կունենա արագ       Փաշինյանը իշխանությունը չարաշահելու հարցում կորցրել է իր սահմանը    

18 հուն 2025 09:23

Իրավապահները Փաշինյանի խոսքը ուղիղ էին հասկացել․ «Հրապարակ»

Իրավապահները Փաշինյանի խոսքը ուղիղ էին հասկացել․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է․ Սամվել Կարապետյանի հայտարարությունը` ի աջակցություն Եկեղեցու, խաղաղ երկնքում պայթած ռումբի դեր խաղաց` ստիպելով Նիկոլ Փաշինյանին բացահայտել, թե ինչ աստիճանի է խախտված իր նյարդային համակարգը, եւ ինչքան վտանգավոր է ինքը` երկրի ղեկավար աթոռին: Նրա անձնական օգտագործման ՆԳՆ-ն, ԱԱԾ-ն, ՊՊԾ-ն անմիջապես գործի էին անցել եւ արշավել դեպի Ուլնեցու փողոց` հավասարակշռությունը կորցրած անձի կամքը կատարելու: Իսկ նա գրել էր. «Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ»: ԱԺ-ում գտնվող Փաշինյանն օրվա ընթացքում 4-5 գրառում էր կատարել` մեկը մյուսից խայտառակ: Եվ այդ հրահանգը գլխավոր դատախազը, ՆԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը եւ մյուսներն ուղիղ էին հասկացել: 40-45 անձ էր ձերբակալվել Ուլնեցու փողոցից` առանց մեղադրանքի, առանց որեւէ հիմնավորման` ի կատարումն «բռնապետի» կամքի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 18․ 06․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր