Իրանը և ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ են վարել Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մի քանի անգամ հեռախոսազրույց են ունեցել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մեկնարկից ի վեր, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:Իրանի արտգործնախարար Արաղչին ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին ասել է, որ Իրանը չի վերսկսի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, քանի դեռ Իսրայելի հարձակումները չեն դադարեցվել:
Գործակալության աղբյուրները հայտնել են, որ Արաղչիի և Ուիթքոֆի միջև բանակցությունները ներառում էին մայիսի վերջին Իրանին ներկայացված ԱՄՆ առաջարկի հակիրճ քննարկում, որն ուղղված էր Իրանից դուրս ուրանի հարստացման տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծմանը:
Բացառիկ տեսանյութերը՝ Hayacq.com-ի տելեգրամյան ալիքում
