ԱՄՆ Պետդեպարտամենտը ներկայացրել է ուսանողական վիզա ստանալու նոր կոշտ կանոնները          Հունիսի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հունիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

19 հուն 2025 21:06

Այս մարդը ժամանակին գլխավոր ինֆեկցիոնիստն էր, հիմա էլ, հանդես է գալիս որպես գլխավոր կանոնալոգ ու գլխավոր ուխտոլոգ

Այս մարդը ժամանակին գլխավոր ինֆեկցիոնիստն էր, հիմա էլ, հանդես է գալիս որպես գլխավոր կանոնալոգ ու գլխավոր ուխտոլոգԱյս մարդը ժամանակին գլխավոր ինֆեկցիոնիստն էր և հորդորում էր քովիդի դեմ պայքարել թթի օղիով, և մահաբեր համավարակին հեգնում էր․ «ում դռան շունն է որ»։ Այս մասին գրում է Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը։

«Հետո ներկայացավ որպես երկրի ամենադուխով տղա և աջ ու ձախ փրթելով անցավ հասավ Գիլգամեշին ու ոստիկանական կուռ պատնեշների հետևից գոռաց, թե «կտամ պատերով կծեփեմ ու կփռեմ ասֆալտին» ու ինքն իրեն փռեց գետնին:

Մեկ էլ թե բա «Ադրբեջանն ու Թուրքիան ո՞վ են որ» ու իր իսկ ասածից ոգևորված՝ գոռաց՝ «Արցախը Հայաստան է ու վերջ»․ անմիջապես հագավ գերագույն գլխավոր զորահրամանատարի սաղավարտը ու․․․հազարավոր զոհերի ու հսկայական տարածքային կորուստների պատճառ դարձավ։ Հիմա էլ, հանդես է գալիս որպես գլխավոր կանոնալոգ ու գլխավոր ուխտոլոգ..

Թե ինչ ավերածություններ կբերի նրա հերթական այս կեցվածքը, արդեն կարելի է կռահել․․․»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր