Հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի տներից մեկին կից թոնրատան տանիքում          Երևանում բшխվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը, վերջինի վարորդը եղել է ոչ սթափ       Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մшհացել    

20 հուն 2025 12:55

Թեհրանում խափանվել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի դեմ մաhափորձը

Թեհրանում խափանվել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի դեմ մաhափորձը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել, հայտարարել է նախարարի խորհրդական Մոհամմադ Հոսեյն Ռանջբարանը։

«Այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ արտգործնախարարը մեկնում է Ժնեւ՝ եվրոպական եռյակի հետ բանակցելու, ես բազմիցս զանգահարել եմ՝ համոզվելու համար, որ սիոնիստական ​​ռեժիմը նրան չի հետապնդում»,- գրել է նա։

«Այո, նման սպառնալիք, անշուշտ, եղել է և կա։ Սակայն Սեյեդ Աբբաս Արաղչին իրեն ավելի շատ հայրենիքի զինվոր է համարում, քան դիվանագիտական ​​ծառայության ղեկավար: Եթե անվտանգության միջոցառումները չլինեին, գուցե մի քանի օր առաջ Թեհրանում իրականացվեր նրա դեմ Իսրայելի կողմից կազմակերպված խոշոր դավադրություն, որը, փառք Աստծո, ձախողվեց»,- հավելել է նա։

Բացառիկ տեսանյութերը՝ Hayacq.com-ի տելեգրամյան ալիքում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր