ԱՄՆ-ն Չինաստանին կոչ է արել Իրանին համոզել, որ չփակի Հորմուզի նեղուցը
ԱՄՆ-ն Չինաստանի իշխանություններին կոչ է անում համոզել Իրանին չփակել Հորմուզի նեղուցը։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։«Ես Պեկինի Չինաստանի կառավարությանը կոչ եմ անում զանգահարել նրանց այդ հարցով, քանի որ հենց իրենք մեծապես կախված են Հորմուզի նեղուցից՝ իրենց նավթի առումով»,- ասել է պետքարտուղարը։
Նրա խոսքով՝ դա «սարսափելի սխալ կլիներ»։
Հիշեցնենք՝ այս գիշեր Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել իրանական երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի միջուկային հնարավորությունները։ Նա ասել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «վերջացնել այս պատերազմը», այլապես Իրանը կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Բացառիկ տեսանյութերը՝ Hayacq.com-ի տելեգրամյան ալիքում
