Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

24 հուն 2025 20:29

ԵՄ-ն կոչ է անում Իսրայելին և Իրանին հրադադարի ֆոնին երկխոսություն սկսել

ԵՄ-ն կոչ է անում Իսրայելին և Իրանին հրադադարի ֆոնին երկխոսություն սկսելԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը կողմերի համար երկխոսության անցնելու հնարավորություն է:

Այս մասին Կալասը գրառում է կատարել հունիս 24-ին X սոցիալական ցանցի իր էջում: 

«Ժամանակն է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Թող սա շրջադարձային պահ լինի ողջ տարածաշրջանի համար։ Ես կշարունակեմ աշխատել այդ ուղղությամբ բոլոր կողմերի հետ: Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունների հայտարարված դադարը լավ նորություն է, բայց կողմերը պետք է հավատարիմ մնան պայմանավորվածություններին և ձեռնպահ մնան ուժի հետագա կիրառումից », - գրել է Կալասը։

Միացեք նաև Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր