Տեսանյութ.Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ձեռնարկատիրության դեպքեր, առգրավվել է ծխախոտ և խմիչք          Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է       Ձերբակալվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող    

25 հուն 2025 09:00

Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում. բացառիկ. «Ժողովուրդ»

Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում. բացառիկ. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականից սկսած քրեական հետապնդումների գործընթացում գտնվող ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ գործը դատարան կհասնի առաջիկա օրերին:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 13-ին Հովիկ Աբրահամյանը հանրության համար անակնկալ կերպով ձերբակալվեց, ապա դատարանը որոշեց նրա նկատմամբ տնային կալանքի ռեժիմ սահմանել: Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ փողերի լվացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում եւ ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցություն:

Իսկ իրականում Հովիկ Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության տեսադաշտում է հայտնվել այն բանից հետո, երբ Երեւանում հանդիպել է Սամվել Կարապետյանին եւ միասին տեսակցել են Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Հովիկ Աբրահամյանին կասկածում են հեղաշրջման փորձի համար»։

Միացեք նաև Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր