Կրակոցներ՝ Էջմիածնում, կասկածյալը գեներալ Մանվել Գրիգորյանի թոռն է          Փաշինյանը պարտության մարմնավորում է, խայտառակ կերպով պարտվեց արցախյան պատերազմում, պարտվելու է նաև Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում       Իր թիմակիցները վաղուց փողոցային բոմժ դուռակները չեն, վաղուց դոլարային միլիոնատերեր են, փոխվել է թե՛ նրանց կյանքի որակը, թե՛ շահերը, թե՛ վախերը    

25 հուն 2025 15:52

Իր թիմակիցները վաղուց փողոցային բոմժ դուռակները չեն, վաղուց դոլարային միլիոնատերեր են, փոխվել է թե՛ նրանց կյանքի որակը, թե՛ շահերը, թե՛ վախերը

Իր թիմակիցները վաղուց փողոցային բոմժ դուռակները չեն, վաղուց դոլարային միլիոնատերեր են, փոխվել է թե՛ նրանց կյանքի որակը, թե՛ շահերը, թե՛ վախերը Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանում իշխանությունը պատկանում է նրան, ով կարող է մարդ կալանավորել: Կալանքը, ինչպես քաղցկեղը, մարդկանց պահում է վախի մեջ:

Իշխանությունը կորցնում է նա, ում կիրառած կալանքից մարդիկ սկսում են կա՛մ չվախենալ, կա՛մ լուրջ չվերաբերվել: Կապիտուլյանտը դա բնազդաբար զգում է, հասկանում է, որ իր ժամանակը սպառվում է և վիրավոր բորենու պես հարձակվում է սրբությունների վրա, մինչև վերջ բացահայտում է իր անբարոյական էությունը, ձերբակալում և կալանավորում է անմեղ մարդկանց, այդ թվում` շատ լուրջ և ազդեցիկ մարդու: Կապիտուլյանտը խորամանկ է, վախկոտ ու ստոր, բայց խելացի չէ:

Դա հաստատ գիտեմ: Էս իդիոտիզմները ոչ թե իր իշխանությունն են պահելու, այլ լրիվ հակառակը: Իր թիմակիցները վաղուց փողոցային բոմժ դուռակները չեն, որ պատրաստ են ծառայելու ամեն սիգարետ ունեցողին: Նրանք վաղուց դոլարային միլիոնատերեր են, փոխվել են թե՛ նրանց կյանքի որակը, թե՛ շահերը, թե՛ վախերը և այլն:

Հենց իր թիմակիցներն են նրան փուռը տալու և արդեն փնտրում են հարմարավետ պահ: Իսկ պահը հասունացել է, և, որքան էլ զարմանալի է, այդ հասունացման ճանապարհի վերջին խոչընդոտն ընդդիմադիր պատգամավորներն են: Եվ դրա պատճառը այն է, որ իրենք իրենց հետնիկոլական Հայաստանում չեն տեսնում: Ճիշտ են անում, քանի որ 4 տարվա կյանքն ԱԺ-ում` բարձր վարձատրմամբ և աշխարհը ման գալով, այլևս բացատրություն չունի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր