Տեսանյութ.Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ձեռնարկատիրության դեպքեր, առգրավվել է ծխախոտ և խմիչք          Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է       Ձերբակալվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող    

27 հուն 2025 21:00

Միքայել սրբազանը քննիչներին ասաց, թե առաջինը Փաշինյանին է ուզում տեղեկացնել իր ձերբակալության մասին

Միքայել սրբազանը քննիչներին ասաց, թե առաջինը Փաշինյանին է ուզում տեղեկացնել իր ձերբակալության մասինՔիչ առաջ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական խմբի ղեկավար, փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ ՔԿ-ում ներկայացվեց դատախազի կողմից հետապնդում հարուցելու որոշումը, որով նա մեղադրվում է 422 հոդվածի երկրորդ մասով: 

Զոհրաբյանը նշեց, որ աննախադեպ միջամտություն է կատարվել ԱԱԾ-ի և ոստիկանության կողմից և դրան գումարվել է նաև Նիկոլ Փաշինյանը, ով պարբերաբար գրառումներ էր կատարում, որը իր ոչ կոռեկտ լինելով հանդերձ ուղղորդում էր քննչական և դատական մարմիններին։

«Նման  ծանր անմարդկային ճնշումների ներքո արդարադատություն ակնկալելը շատ դժվար է դառնում»,-ասաց փաստաբանը և տեղեկացրեց. « ՔԿ-ում երբ քննիչն հարցրել է, թե սրբազանը կարող է օգտվել իր իրավունքից և ո՞ւմ է ուզում տեղեկացնել իր ձերբակալության մասին՝ Միքայել սրբազանը ասաց, թե Նիկոլ Փաշինյանին է ուզում տեղեկացնել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր