Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի          Ռուսաստանի՝ ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցման պատասխան միջոցները չեն ուշանա       Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան ձերբակալվածներ    

27 հուն 2025 22:03

Դատախազությությունն ու ԱԱԾ-ն անցյալ տարի պնդում էին, որ Աջապահյանի հարցազրույցում հանցակազմ չկա

Դատախազությությունն ու ԱԱԾ-ն անցյալ տարի պնդում էին, որ Աջապահյանի հարցազրույցում հանցակազմ չկաԴատախազությությունն ու ԱԱԾ-ն անցյալ տարի պնդում էին, որ Աջապահյանի հարցազրույցում չկա այնպիսի «գործողություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ ՔՕ նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի` ռազմական հեղաշրջման կոչի դեպքով հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ենք դեռ անցած տարի։ Այն ժամանակ մեզ մերժեցին` պնդելով, որ հանցակազմ չկա։ Հիմա ասում են, որ հանցակազմ կա։

Դատաիրավական մարմինների անկախության այս մակարդակով հեռու չենք գնա։

Իսկ Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է լիներ այն ժամանակ, երբ ինքն արել էր այդ արարքը, ոչ թե հիմա, երբ իշխանությունն ընկել է որոշ եկեղեցականների հետևից։

Հ.Գ. Աջապահյանի պաշպաններին կփոխանցենք այս փաստաթղթերը, թող օգտագործեն` հետապնդման մեջ քաղաքական մոտիվների առկայությունը հիմնավորելու համար։

Հ.Հ.Գ. Կապ չունի, թե ես ում ոնց եմ վերաբերվում, ճշմատությունը պետք է ասվի։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր