Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

29 հուն 2025 15:28

Հունիսի 30-ից հուլիսի 4-ը եկեղեցիներում կմատուցվի պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար

Հունիսի 30-ից հուլիսի 4-ը եկեղեցիներում կմատուցվի պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համարՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ առաջիկա շաբաթ, մեր հավատո Հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնի նախընթաց շաբաթապահքի օրերին՝ հունիսի 30-ից հուլիսի 4-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում և թեմական առաջնորդանիստ եկեղեցիներում երեկոյան ժամը 18։30-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար։

Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր