Հունիսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ    

30 հուն 2025 15:35

ՌԴ դիվանագետները Բաքվում չեն կարողանում կապ հաստատել ռուս լրագրողների հետ

ՌԴ դիվանագետները Բաքվում չեն կարողանում կապ հաստատել ռուս լրագրողների հետՌուսաստանի Դաշնությունն անհանգստացած է, որ ավելի քան երկու ժամ է՝ ռուս դիվանագետները Բաքվում չեն կարողանում կապ հաստատել ՌԴ քաղաքացի լրագրողների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմն առանց որևէ պատճառաբանության ՌԴ դիվանագետներին թույլ չի տալիս մոտենալ ռուս լրագրողներին։ 

Ռուսական կողմը լրագրողների հետ կապված դիմել է Ադրբեջանի ԱԳՆ ու ուժային կառույցներ, սակայն դեռևս պատասխան չի ստացվել։

Ավելի վաղ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր իրավապահ մարմինների կողմից «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում գործողություն իրականացնելու մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր