«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

30 հուն 2025 17:43

ԵՄ խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

ԵՄ խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներըԵՄ խորհուրդը ևս 6 ամսով՝ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը, երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցառումները՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայում իրավիճակն ապակայունացնող շարունակական գործողությունները։  

Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

«Այս տնտեսական միջոցառումները, որոնք առաջին անգամ ներդրվել են 2014 թվականին, զգալիորեն ընդլայնվել են 2022 թվականի փետրվարին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացված չհրահրված, անհիմն և անօրինական ռազմական ագրեսիայի»,-նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ այժմ պատժամիջոցները ներառում են ոլորտային միջոցառումների լայն սպեկտր, այդ թվում՝ առևտրի, ֆինանսների, էներգետիկայի, տեխնոլոգիաների և կրկնակի նշանակության ապրանքների, արդյունաբերության, տրանսպորտի և շքեղության ապրանքների նկատմամբ սահմանափակումներ։

Դրանք նաև ներառում են Ռուսաստանից ԵՄ ծովային ճանապարհով նավթահումքի և որոշակի նավթամթերքների ներմուծման կամ տրանսֆերի արգելք, մի քանի ռուսական բանկերի SWIFT փոխանցումների դադարեցում և «Կրեմլի կողմից աջակցվող մի քանի ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցների հեռարձակման գործունեության և լիցենզիաների կասեցում Եվրամիությունում»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր