Էրդողանական վարչախումբը Լիբիայում ստանում է հակաթուրքական դաշինք, որի մասնակիցներից է իր և Ադրբեջանի դաշնակից Պակիստանը          Արտակարգ դեպք Էջմիածնում՝ հարսը դանակnվ հարվածել է սկեսրոջը և ամուսնուն, ապա ամուսինն էլ կնոջը       Տեսանյութ.Ձյուն, բուք, մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 9-11 աստիճանով, այնուհետև կնվազի 14-18 աստիճանով    

02 հուլ 2025 11:44

Հրդեհ է բռնկվել Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցում, տարհանվել է 50 բնակիչ

Հրդեհ է բռնկվել Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցում, տարհանվել է 50 բնակիչՀուլիսի 1-ին, ժամը 15:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Անվտանգության նկատառումներից ելնելով հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են մոտ 50 բնակչի։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։08-ին, մարվել՝ 17։40-ին։ Եռահարկ շենքի տանիքում այրվել են փայտե կառուցատարրերը (մոտ 200 քմ) և կենցաղային իրեր։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր