Տրանսպորտի ուղեվճարի թղթային մեկերթ տարբերակը դուրս կգա շրջանառությունից          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար       Հուլիսի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

04 հուլ 2025 09:01

Միքայել Սրբազանի պաշտպանությունն ամբողջությամբ Կաթողիկոսն է համակարգում. «Ժողովուրդ»

Միքայել Սրբազանի պաշտպանությունն ամբողջությամբ Կաթողիկոսն է համակարգում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ի տարբերություն Տավուշի թեմի առաջնորդի պարտականությունները սառեցրած Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանության եւ մնացյալ բոլոր հարցերով զբաղվում է անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Շիրակի թեմում շատ բան չգիտեն Սրբազանին առաջադրված մեղադրանքի, նրա պաշտպանության հարցերի վերաբերյալ. ոմանք որոշակի անհամաձայնություններ ունեն այդ առիթով, բայց տեղեկացանք, որ Մայր Աթոռն է կոորդինացնում բոլոր գործողությունները:

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը մեղադրվում է ահաբեկչություն կազմակերպելու համար, իսկ Միքայել Սրբազանը՝ հեղաշրջման կոչ հնչեցնելու մեղադրանքով:
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ սրբազան հայրերը գտնվում են «Երեւան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ նույն խցում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Ժողովուրդ»  թերթի՝ 04․ 07․ 25 թ համարում։

facebook sharing button 1twitter sharing buttonsharethis sharing buttonemail sharing button

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր