Թուրքիան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքին          Տիգրան Ավինյանի հայրը ««Opel»-ների վարորդներին հшմբալ ասելու» գործով պարտվել է դատարանում       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 1-3, այնուհետև կբարձրանա 5-8 աստիճանով    

05 հուլ 2025 13:09

Տիգրան Ավինյանի հայրը ««Opel»-ների վարորդներին հшմբալ ասելու» գործով պարտվել է դատարանում

Տիգրան Ավինյանի հայրը ««Opel»-ների վարորդներին հшմբալ ասելու» գործով պարտվել է դատարանում«Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հայտնեց, որ դատարանը բավարարել է հայցը մասնակի և պարտավորեցրել Ավինյանի հայրիկին՝ վճարելու 250 հազար դրամ։ 

«Մենք այդ գումարն ուղղելու ենք բարեգործությանը»,- հայտնել է նա։

Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանի հայրը` Արմեն Ավինյանը, «Կարմիր գծերի» մասին լրագրողի հարցին ի պատասխան «համբալ» էր անվանել Opel-ի վարորդներին։ Տեսանյութի տարածումից ժամեր անց Ավինյանը ներողություն էր խնդրել հոր խոսքերի համար՝ վստահեցնելով, թե հայրը «պահի տակ, նյարդի ազդեցությամբ է տգեղ խոսքեր» ասել:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հայցադիմում էր ներկայացրել Տիգրան Ավինյանի հոր` Արմեն Ավինյանի դեմ` Opel-ի վարորդներին «համբալ» անվանելու համար։ Ներկայացված հայցադիմումով Իսկանդարյանը պահանջել է Ավինյանի հորից փոխհատուցում` պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի համար: Խոսքը սիմվոլիկ 500,000 դրամի մասին է:

«Ժողովրդի լեզվով ասած՝ հաղթել ենք: Դատարանը մեր հայցը բավարարել է մասնակի: Մենք պահանջել էինք սիմվոլիկ 500 հազար դրամ, քանի որ Ավինյանի հայրն ասել էր «Opel»-ի վարորդներն այդքան պետք է վճարեն կարմիր գծերի համար, բայց դատարանը 250 հազար դրամի չափով է բավարարել»,- տեղեկացրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր