Տեսանյութ.Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի Ամանորի ուղերձը          Տեսանյութ.Նոր տարին դիմավորում ենք տագնապներով և անորոշություններով լեցուն պայմաններում, ճակատագրական օրեր է ապրում Հայաստանը       Թող բարիքների Արարիչ Աստված միշտ զորավիգ մնա և Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի Հայաստանն ու հայ ժողովրդին    

08 հուլ 2025 11:09

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում ՀԷՑ գրասենյակում, Նարեկ Կարապետյանի տանը

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում ՀԷՑ գրասենյակում, Նարեկ Կարապետյանի տանըԻրավապահները վաղ առավոտից խուզարկություններ են իրականացնում ՀԷՑ գլխամասային գրասենյակում։ ՀԷՑ աշխատակիցներն այժմ գրասենյակի մոտ են, նրանց թույլ չեն տալիս մուտք գործել աշխատավայր։

«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,-ասել են ՔԿ-ից։

ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը ևս կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր