Դեպի Իրան նավեր են շարժվում, բանակցություններ ենք վարում և կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները          Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա       Սյունիքում, «սուր էկզոգեն թnւնավորում» ախտորոշմամբ ԲԿ են տեղափոխվել ընտանիքի անդամներ, որոնցից 3-ը` անչափահաս    

08 հուլ 2025 11:31

Տեսանյութ. Վիրավորանքներ, քաշքշոց, ԱԺ-ում իրավիճակը լարված է

Տեսանյութ. Վիրավորանքներ, քաշքշոց, ԱԺ-ում իրավիճակը լարված էԱյսօր ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու ու կալանքի տանելու` դատախազության միջորդագիրը:

Իր ելույթում պատգամավորը նշեց, որ արդեն ամեն ինչ որոշված է:

«Կալանավորման որոշումն էլ կա, անձեռնմխլիությունից զրկելն էլ կա: Ես որոշել եմ, որ այս ժամանակը որ պետք է անցկացնեմ այստեղ, կգնամ իմ 4 անչափահաս երեխաների հետ կանցկացնեմ, տիկնոջս հետ կգնամ մոմ կվառեմ ու կգնամ քննչական»,- ասաց նա:

Իրավիճակը լարվեց, ԱԺ-ում վիճաբանություն սկսվեց։ Նիստերի դահլիճ ներխուժեցին ՔՊ-ական պատգամավորների օգնական ներկայացող անհայտ անձինք և հարձակվեցին ընդդիմադիրների վրա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր