Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում, գնում է նրանց մոտ, համոզում՝ դեմ ելեք, ամեն ինչ կանեն ձեզ համար

«Ես գիտեմ, որ նա բանակցություններ է վարում այն մարդկանց հետ, ովքեր կդառնան կաթողիկոս (ներկայիս Գարեգին Երկրորդի փոխարեն – խմբ.)։
Գնում է նրանց մոտ, համոզում՝ «Դեմ ելեք (եկեղեցու ղեկավարությանը), ամեն ինչ կանեն ձեզ համար»,-ասել է Աբրահամյանը։
Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Փաշինյանի մոտ ոչինչ չի ստացվի, քանի որ Եկեղեցին ուժեղ է։
Նրա գնահատմամբ՝ Փաշինյանին առաջնորդում է այն մտավախությունը, որ եկեղեցին ընտրություններում կոնսոլիդացնի Փաշինյանի դեմ տրամադրված ընտրողներին։