Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

17 հուլ 2025 12:30

Սիրիայում տեղի ունեցող գործընթացի հեռանկարներից մեկը ոչ միայն թուրք-իսրայելական ուղիղ բախnւմը կարող է լինել, այլ նաև Իրանի աստիճանական վերադարձը Սիրիա

Սիրիայում տեղի ունեցող գործընթացի հեռանկարներից մեկը ոչ միայն թուրք-իսրայելական ուղիղ բախnւմը կարող է լինել, այլ նաև Իրանի աստիճանական վերադարձը ՍիրիաՍիրիայի ալ-Սուվայդա նահանգը փաստորեն հենց այս պահին գրավվում է Իսրայելի կողմից։ Այս մասին գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Նահանգում բնակվող սիրիացի դրուզներին աջակցող Իսրայելը հարվածներ է հասցնում Սիրիան «ազատագրած», էրդողանական վարչախմբի աջակցությունը վայելող, վերջերս Բաքու այցելած և Իրանը թշնամի համարող Աբու Մուհամմադ ալ-Ջոուլանիի ենթակայության տակ գտնվող զորամիավորումներին։ 

Սա սոսկ տեղային զինված բախում չէ, այլ հաշվի առնելով ռազմաքաղաքական դերակատարների և շահառուների բազմազանությունը, զարգացման մի քանի հնարավոր սցենարներ պարունակող գործընթաց, որի հեռանկարներից մեկը ոչ միայն թուրք-իսրայելական ուղիղ բախումը կարող է լինել, այլ նաև Իրանի աստիճանական վերադարձը Սիրիա։ 

Սա է այսօրվա հարափոփոխ աշխարհը, երբ օրերի ընթացքում կարող են տեղի ունենալ բոլորովին նոր զարգացումներ և անսպասելի վերադասավորումներ»,-գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր