ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանին ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու պատճառով          Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև ընդունեց       Եթե Եվրոպան շարժվի դեպի ՌԴ, այնտեղ կգնի իր սեփական գերեզմшնը    

18 հուլ 2025 09:51

Վեհափառին հեռացնելու «օպերացիան» գլխավորում է Արայիկ Հարությունյանը, Փաշինյանն այդքան էլ գոհ չէ. «Ժողովուրդ»

Վեհափառին հեռացնելու «օպերացիան» գլխավորում է Արայիկ Հարությունյանը, Փաշինյանն այդքան էլ գոհ չէ. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն հայոց Կաթողիկոսին հեռացնելու եւ նրան փոխարինող գտնելու օպերացիայի պատասխանատվությունը դրվել է Կառավարության աշխատակազմի վրա: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ հիմնական աշխատանքն իրականացնում է աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը` պարբերաբար իրավիճակը ներկայացնելով Փաշինյանին:

Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանն այդքան էլ գոհ չէ Հարությունյանի աշխատանքից, քանի որ դեռեւս հստակ քայլեր Վեհափառի հեռացման ուղղությամբ չեն արվել. հոգեւորականները պարզապես ավելի են թշնամացել իշխանությունների հետ:

Եկեղեցականների շրջանում զայրույթ է առաջացրել Հարությունյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը, որտեղ նա հայտարարել է. «Եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խայտառակություն է եւ արձանագրում, որ Կտրիճ Ներսիսյանը հովանավորում է մեր երկրում ահաբեկչությունը եւ ապապետականությունը: Խայտառակություն է նրանց կոչը՝ ազատելու քրեական օրենսգրքի ծանրագույն մեղադրանքներով կալանավայրում հայտնվածներին: Հարգելի եպիսկոպոսներ, գիտենք, որ Ձեզանից շատերը պատանդի կարգավիճակում են Կտրիճ եւ Եզրաս Ներսիսյանների ձեռքում: Ընտրությունը ձերն է: Եթե պատանդի կարգավիճակում եք, նշան տվեք: Բայց դուք էլ պետք է քայլ անեք՝ ազատագրելու Հայ առաքելական եկեղեցին այս աղետից»:

Իշխանական թեւը եւս ճիշտ չի համարել Հարությունյանի այս գրառումը, որը, փոխանակ ներքին կարգով հարթի եկեղեցի-իշխանություն փոխհարաբերությունները, ավելի է վատացնում իրավիճակը: Ըստ կառավարության մեր աղբյուրների, եթե Հարությունյանը ձախողի նոր Կաթողիկոսի ընտրության, Վեհարանից Գարեգին Բ-ին «հեռացնելու» պլանները, ապա չի բացառվում, որ Փաշինյանը նրան կհեռացնի այդ պաշտոնից:

Այնպես որ, ամենայն հավանականությամբ, առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում հայրենի Կառավարությունում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր