Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

18 հուլ 2025 20:09

Սյունիքի ճանապարհը Երևանն է վերահսկելու, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո

Սյունիքի ճանապարհը Երևանն է վերահսկելու, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքոՀայաստանի իշխանությունները, այդ թվում՝ ՀՀ վարչապետը, հայտարարել են, որ կոմունիկացիաների ցանկացած ապաշրջափակում տեղի է ունենալու Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման հիման վրա։ Հայտարարվել է, որ դա վերաբերում է և՛ վերահսկողությանը, և՛ սահմանային գործողություններին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ մեկնաբանելով այն հրապարակումները, թե Հայաստանով անցնող ճանապարհի կառավարումը հանձնվելու է ամերիկացիներին։

Ըստ նրա, հայկական պետությունը չի ասել, որ ճանապարհի կառավարումը հանձնում է ԱՄՆ-ին։

«Իսկ ենթադրությունների հիման վրա չենք կարող կարծիք հայտնել։ Երևանն է վերահսկելու Սյունիքի ճանապարհը, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո։ Ապաշրջափակման վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է, բազմիցս հայտարարել ենք՝ ցանկացած ապաշրջափակում պետք է լինի ՀՀ ինքնիշխանության ներքո»,-հավելել է դեսպանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր