Շիրակի թեմը կանգնած է Միքայել Սրբազանի կողքին, այս դժվարությունը ժամանակավոր է, շուտով մեր առաջնորդը կշարունակի իր հոգևոր ծառայությունը          Թմրանյութի կասկածանքով բերման է ենթարկվել Նարեկ Մկրտչյանի եղբայրը       Ռուսաստանը հիմնավորված է համարում Մինսկի խումբը լուծարելու որոշումը    

19 հուլ 2025 09:02

Դաժան հետապնդումների են ենթարկում արցախցիներին․ «Հրապարակ»

Դաժան հետապնդումների են ենթարկում արցախցիներին․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է․ Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հոխորտաց` Հայաստանի Հանրապետությունում Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու, եւ կոչ արեց. եթե համաձայն չեն, թող հեղափոխություն անեն։

Մինչդեռ բազմաթիվ տեղեկություններ կան այն մասին, որ Փաշինյանը ցանկացած հեղափոխություն հենց օրորոցում խեղդելու կուռ ծրագրեր է մշակում եւ երբեք թույլ չի տալու, որ փողոցով իշխանափոխություն լինի։

Ասենք, այս օրերին դաժան հետապնդումների են ենթարկվում արցախցիները, որոնք մի թեթեւ պայքարում են իրենց սոցիալական խնդիրների համար: Փաշինյանի գրպանային իրավապահներն ամեն օր տասնյակ արցախցիների են կանչում ոստիկանական բաժիններ եւ դաստիարակչական զրույցներ ունենում, նկարագրում, թե ինչ տխուր օրեր են իրենց սպասվում, եթե հանդգնեն փողոց դուրս գալ։

Օրերս էլ քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել էին Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի վարորդ ընկերներին, նստեցրել մեքենան եւ տարել անհայտ ուղղությամբ։

Ավելի ուշ Իսկանդարյանին տեղեկացրել էին, որ վարորդները Պետեկամուտների կոմիտեում են, բայց նրանց թույլ չեն տալիս կապի դուրս գալ, ոչ էլ հիմքեր են ներկայացնում, թե ինչ պատճառներով են տեղափոխել։

Եվ նման հետապնդումների են ենթարկվում ընդդիմադիր հայացքներ ունեցող բոլոր կուսակցությունների եւ խմբերի ներկայացուցիչները: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 19․ 07․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր