Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից          Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ       Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են    

20 հուլ 2025 11:09

Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմը Փաշինյանից պահանջում է հրապարակել ռադիոկապի ձայնագրությունը

Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմը Փաշինյանից պահանջում է հրապարակել ռադիոկապի ձայնագրությունըՀաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Սոնա Մնացականյանի վրաերթի դեպքով ինքը որևէ տեսակի պատասխանատվություն չունի, քանի որ իրեն ուղեկցող ավտոշարասյան մեջ ինքը սովորական քաղաքացու նման կարծես «ավտոբուսի» ուղևոր է եղել, ապա այդ դեպքում, հարցի զուտ բարոյական կողմին չանդրադառնալով, նրա մեղքի կամ առնվազն իրավական պատասխանատվության մասին օբյեկտիվ հետևության հանգելու համար տուժող կողմը պահանջում է հասարակությանը և քրեական վարույթի մասնակիցներին ներկայացնել ավտոշարասյան մեքենաների մեջ օրենքի ուժով գործող՝ խոսակցությունները, հանձնարարություններն ամրագրող ռադիոկապի ձայնագրությունը, որը մինչև օրս թաքցվում է. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Պարոնյան փողոցում վրաերթից զոհված Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դժբախտ պատահարի թեմային, նշել էր.
«Դա իմ ավտոշարասյունը չէ, այլ՝ վարչապետի անվտանգությունն ապահովող համակարգի մաս կազմող «ավտոբուսը»։ Ես պարզապես ուղևոր էի՝ ինձ սպասարկող մեքենայում։ Եթե ես ղեկին լինեի, կարելի էր խոսել պատասխանատվությունից։ Բայց երբ երեք մեքենա հեռավորության վրա նման ողբերգություն է տեղի ունենում, ինչպես կարելի է կապել ինձ դրա հետ։ Սա այն նույնն է, ինչ մետրոյի վերջին վագոնում նստած լինես, ու առաջին վագոնում վրաերթ լինի»։

Երևանի 29-ամյա բնակիչ Սոնա Մնացականյանը զոհվել է 2022 թվականի ապրիլի 26-ին  Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր