Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

22 հուլ 2025 09:00

«Եհովայի վկաները» դեմ չեն Եկեղեցու դեմ արշավանքին․ «Հրապարակ»

«Եհովայի վկաները» դեմ չեն Եկեղեցու դեմ արշավանքին․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է․ Մինչ ընդդիմադիր դաշտում ծանութեթեւ են անում Եկեղեցու դեմ գրոհին հակազդելու հարցը, ավելի ճիշտ` սպասում են Վեհափառի կոչին եւ չեն ուզում ռիսկի գնալ ու պայքարն առաջնորդելու կոչեր հնչեցնել, միայն հարցազրույցներ են տալիս, թե Եկեղեցու դեմ պատերազմը պետության լուծարման է հանգեցնելու, իսկ Փաշինյանը կազմակերպչական աշխատանք է տանում:

Նա հաշվում է, որ կան ՔՊ-ականներ, պետական ծառայողներ, զոմբիներ, որոնք իր կոչով կգան Էջմիածին, բայց սրանք բավարար չեն, նախատեսում են ուժայինների մի մասին էլ քաղաքացիական համազգեստով բերել եւ ներգրավել որոշ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ հատկապես Եհովայի վկաներին, որոնք Երեւանում արդեն քանի օր է՝ մեծ կոնգրես են անում, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած Եհովայի վկաներ։

Մեր աղբյուրներն ասում են, որ, ի տարբերություն հայաստանյան մեկ այլ կրոնական կազմակերպության՝ «Կյանքի խոսքի», «Եհովայի վկաները» դեմ չեն Եկեղեցու դեմ արշավանքին մասնակցելուն։

Գուցե պատահական չէ, որ հենց այս օրերին են նրանք հավաքվել Հայաստանում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 22․ 07․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր