Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

22 հուլ 2025 09:25

ՔՊ-ում աղոթում ու հրաշքի են սպասում. «Հրապարակ»

ՔՊ-ում աղոթում ու հրաշքի են սպասում. «Հրապարակ»ՔՊ-ում շատերն աղոթում են, որ Փաշինյանը մի հրաշքով փոշմանի Եկեղեցին զավթելու մտքից, եւ իրենք ստիպված չլինեն դուրս գալ փողոց, գրավել Մայր Աթոռը։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը»... «Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահովությամբ եւ պատրաստվեք մեծ հոգեւոր հանդիպմանն Էջմիածնի կենտրոնական հրապարակում»:
Պարզ է, որ ինքն անձամբ է ղեկավարելու դեպի Վեհարան արշավը, եւ սա ոչ այնքան արշավ է կաթողիկոսի դեմ, որքան իր թիմի համար թեստ, որ հասկանա, թե որքան է իր վարկանիշը, եւ ինչքանով են պատրաստ ցանկացած խելահեղության` իր կոչով:

Նաեւ տեսնի, թե կարողանալո՞ւ է վերարտադրվել 2026-ին, ժողովուրդը կգնա՞ իր հետեւից, թե՞ միայն կերակրատաշտով իրեն կապվածներն են հետեւելու:

Ի դեպ, ՔՊ-ի ողջամիտ թեւը չի հավատում, որ շեֆը կգնա նման արկածախնդրության: Նրանցից մեկը մեզ ասաց, թե Նիկոլն էլ գիտի, որ Եկեղեցու աջակիցները բազմապատիկ շատ են իր ունեցած ռեսուրսից, չնայած բյուջեն իր ձեռքում է, եւ այդքան լծակներ ունի:

Ասաց, որ նա գիտի, թե իր քայլն ինչքան ծանր կարող է նստել իր վրա, իսկ նման գրառում արել է, որ ժողովրդին շեղի ՀՀ անվտանգության հետ կապված ոչ ցանկալի զարգացումներից, միջանցքի մասին Ալիեւի հայտարարություններից, որոնցից հասկանալի է, որ ոչ թե Զանգեզուրի ճանապարհ, այլ միջանցք է լինելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր