«Տիգրան Ավինյանը հողի գող է»․ Արթուր Չախոյանը հաղորդում է ներկայացրել՝ ընդդեմ Ավինյանի          Երևանում բախվել են «Nissan» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ       Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր    

22 հուլ 2025 11:41

Բագրատ Սրբազանը հայցադիմումներ է ներկայացրել Առողջապահության նախարարի ու ևս 5 անձի դեմ․ Hetq.am

Բագրատ Սրբազանը հայցադիմումներ է ներկայացրել Առողջապահության նախարարի ու ևս 5 անձի դեմ․ Hetq.amԼիազորությունները կասեցված Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (Վազգեն Գալստանյան) վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջով քաղաքական գործիչների դեմ հայցադիմումներ է ներկայացրել դատարան։
Այս մասին գրում է Հետքը։

Մոտ 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանից, 3-ական մլն դրամ՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, նույն կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված Անի Խաչատրյանից, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից և քաղաքագետ Հարություն Մկրտչյանից։

Հիշեցնենք՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2025թ. հունիսի 26-ին 2 ամսով կալանավորվել է։ Առաջադրվել էր ահաբեկչության, զանգվածային անկարգությունների և իշխանության զավթման նախապատրաստման մեղադրանք։

2025թ. հունիսի 25-ին, Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կոմիտեի քննիչների կողմից Ազգային անվտանգության ծառայության և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր