Զելենսկին ստորագրել է օրենքներ ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը 90 օրով երկարաձգելու մասին          Մակրոնը հայտարարել է Պաղեստին պետությունը ճանաչելու մտադրության մասին       Որոշել ենք զերծ մնալ Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում կազմակերպելուց    

24 հուլ 2025 11:58

Այս քարտեզում կարմիրով նշված են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները, որոնք 2021թ․ հետո տարբեր ժամանակներում գրավվել են Ադրբեջանի կողմից

Այս քարտեզում կարմիրով նշված են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները, որոնք 2021թ․ հետո տարբեր ժամանակներում գրավվել են Ադրբեջանի կողմիցԱյս քարտեզում կարմիրով նշված են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված այն տարածքները, որոնք 2021թ. հետո տարբեր ժամանակներում գրավվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Այս մասին գրել է Վարուժան Գեղամյանը. 

Նվաճված տարածքները ոչ միայն մեր հայրենիքի մի մասն են, այլև ռազմավարական դիրքեր են, որոնց շնորհիվ թշնամին կարողանում է վերահսկել շատ ավելի մեծ տարածք Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում։ Դրանց շնորհիվ Ադրբեջան-Թուրքիա տանդեմը թելադրում է մեզ իրենց օրակարգը, պարտադրում «Զանգեզուրի միջանցքը», զրկում մեզ ինքիշխանությունից ու դարձնում վիլայեթ։

Եթե Հայաստանի կառավարիչը լիներ Հայաստանի ու հայության շահերի պաշտպանը, ապա իր գերագույն խնդիրը կլիներ այս տարածքների ազատագրումը։ Նա ամեն օր ոչ միայն գրառումներ կաներ այդ տարածքները ազատագրելու շարժման մասին, այլև կզբաղվեր քաղաքական, դիվանագիտական ու ռազմական աշխատանքով։ Բայց չի անում, փոխարենը հարձակվելով բոլոր ընդդիմախոսների վրա։ «Ինչո՞ւ» հարցի պատասխանը ոչ միայն պարզ է, այլև անկարևոր։ Կարևորը այդպիսի քաղաքականության վերջնաարդյունքն է, որը հակահայկական է իր բնույթով։ 

Սակայն Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրել, վերակազմակերպել իր ուժերը ու ազատագրել իր տարածքները՝ այդպիսով նորից դառնալով տարածաշրջանային գործոն, որն իր հերթին կբերի թե՛ ռազմական, թե՛ տնտեսական անվտանգություն ու վստահ ապագա կերտելու բազմաթիվ շանսեր։

Դա անելու առաջին քայլը դե-ֆակտո իշխանության հեռացումն է ու համազգային իշխանության ձևավորումն է։ Սա է միակ օրակարգը։ Մի՛ թույլ տվեք, որ ձեզ շեղեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր