Հուլիսի 28-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 28-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՊԵԿ պաշտոնյան կաշառք է ստացել բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից    

25 հուլ 2025 09:00

Ամեն ինչ կախված է Փաշինյանի ռուսաստանյան այցի արդյունքներից․«Հրապարակ»

Ամեն ինչ կախված է Փաշինյանի ռուսաստանյան այցի արդյունքներից․«Հրապարակ»«Հրապարակ» գրում է ․  ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման մասին համառոտ հայտարարությունից հետո Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը լռել է, փոխարենը իշխանականներն աշխուժացել են, թե դա հաղթանակ համարել չի կարելի` արբիտրաժային դատարանն ընդամենը հայցի ապահովման միջոց է կիրառել։

Բանն այն է, որ Ստոկհոլմի դատարանի որոշումը ժամանակավոր բնույթ ունի եւ կորցնում է ուժը, եթե 30 օրվա ընթացքում կողմերը չդիմեն հիմնական արբիտրաժային կազմավորմանը, կամ եթե մինչեւ 90-օրյա ժամանակահատվածում չհաստատվի վերջինիս իրավազորությունը։

Իշխանությունից շտապեցին հայտարարել, որ չեն կատարելու դատարանի որոշումը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իբրեւ հիմնավորում ներկայացրեց․ «Ներպետական օրենսդրությամբ եւ ոչ միայն, նաեւ միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն՝ այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին»։

Իսկ Ռոմանոս Պետրոսյանը երեկ ղեկավար կազմում նշանակումներ արեց, բոլորը՝ դրսից: Կան տեղեկություններ, որ ամեն ինչ կախված է Փաշինյանի ռուսաստանյան այցի արդյունքներից` եթե Փաշինյանը գործարքի գնա ՌԴ-ի հետ, ապա բոլորովին թքած կունենան միջազգային դատարանի ցանկացած որոշման վրա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 25․ 07․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր