Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ»

Աղմուկ եւ վայնասուն են բարձրացրել, սեւ քարոզչություն են անում հատկապես նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ, չնայած Կարապետյանը մեկ հայտարարությունից բացի՝ հօգուտ Սամվել Կարապետյանի, ուրիշ քայլ չի արել։
Պատճառն այն է, որ նրանք ամենից շատ վախ ունեն, որ Սամվել Կարապետյանի կողմից նոր ստեղծվող ուժի վարչապետի թեկնածուն կլինի Կարեն Կարապետյանը։
Ասում են՝ Կարապետյանն այս առումով անխոցելի է, օրենքի պահանջները նա կատարել է՝ 6 ամիս ռեզիդենտ լինելու ցենզը պահպանելով եւ պարտաճանաչ կերպով Ռուսաստանից Հայաստան է գալիս, որ ապահովի մշտական բնակության պահանջը, որը պարտադիր է պատգամավորի, վարչապետի թեկնածուի համար։
Այսինքն՝ վերջին 4 տարիների ընթացքում մարդը պետք է տարվա մեջ 6 ամիս՝ առնվազն 180 օր բնակված լինի Հայաստանում։
Կարապետյանի թեկնածությունն անխոցելի է նաեւ նրա վարկանիշի եւ թալանի թեմաների հետ առնչություն չունենալու իմաստով։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26․ 07․ 25 թ համարում։