Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

27 հուլ 2025 11:33

Այն, ինչ այսօր անում է Փաշինյանը Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ, համընկնում է Ադրբեջանի քաղաքականության հետ

Այն, ինչ այսօր անում է Փաշինյանը Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ, համընկնում է Ադրբեջանի քաղաքականության հետԱյն ինչ այսօր անում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ապօրինի գործընթաց է. նա, թաքնվելով Հայ Առաքելական Եկեղեցու զավակ լինելու արտահայտության ներքո, ծավալում է ՀԱԵ-ն պառակտող, ժողովրդի մեջ թշնամանք սերմանող գործունեություն. այս մասին հայտարարել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ մեկնաբանելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխելու վերաբերյալ հայտարարությունները:

«Փաշինյանն ունի կոնկրետ պաշտոնական կարգավիճակ և կոչված է այդ կարգավիճակից բխող լիազորություններն իրականացնելուԼ Եվ դրանից ցանկացած շեղում արդեն կոպիտ խախտում է: Չի կարելի թաքնվել այդպիսի բարոյական , հոգևար արտահայտությունների ներքո, ու դրանից հետո ծավալալ անօրինական, իր կարգավիճակը խախտող կոպիտ գործողություններ:  Նույնը վերաբերում է որոշ պատգամավորների ու նախարարների: Տպավորություն է՝ սա հստակ կազմակերպված գործընթաց է՝ հստակ դերաբաժանումով: Փաշինյանը սկսում է տալ գաղափարներ, որից հետո տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձինք սկսում են աշխատել դրանց իրագործման ուղղությամբ»,- ասել է նախկին ՄԻՊ-ը:

Նա ընդգծել է, որ այն, ինչ այսօր Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ անում է Փաշինյանը, համահունչ է և համընկնում Ադրբեջանի քաղաքականության հետ:

«Վերջերս Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Եկեղեցիների համաշխարհային խորհրդին նամակ էր հղել: Նրանց նամակի, կոմունիկացիայի բովանդակությունը նույն բառերն են, ինչ Հայաստանի վարչապետն է օգտագործում, նույն տերմիններն են, ինչ օգտագործում են ՀՀ պաշտոնատար անձինք: Իսկ Ադրբեջանում դա Հայաստանի ոչնչացման, զավթման միասնական քաղաքականության մասն է»,- ասել է նախկին ՄԻՊ-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր