Մարտի 24--ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը          Մարտի 24-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       1 տարեկան երեխայի սպшնության փորձի դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ    

30 հուլ 2025 15:23

Ուկրաինան մտադիր է օգտագործել ՌԴ-Ադրբեջան հակասություններն ազգային հողի վրա ատելnւթյnւն և թշնամшնք սերմանելու համար

Ուկրաինան մտադիր է օգտագործել ՌԴ-Ադրբեջան հակասություններն ազգային հողի վրա ատելnւթյnւն և թշնամшնք սերմանելու համարՈւկրաինան պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները՝ ազգային հողի վրա ատելություն և թշնամանք սերմանելու համար։ 

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պլանավորում է հավաքագրել պատերազմից հետո ՌԴ-ից հեռացած անձանց, որպեսզի նրանք դիվերսիաներ իրականացնեն Ադրբեջանի և ադրբեջանցիների օբյեկտների դեմ՝ իբր Ռուսաստանի անունից։

Զախարովան ընդգծել է, որ Կիևի նպատակն է սա ներկայացնել որպես «ռուսական ագրեսիա» և նման կեղծիքներ տարածել ադրբեջանական, թուրքական և եվրոպական լրատվամիջոցներում։

«Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մտադիր է օգտագործել ռուս-ադրբեջանական առկա հակասությունները՝ էթնիկ հողի վրա ատելություն և թշնամանք հրահրելու համար։ Մասնավորապես, մեզ հայտնի են ծրագրերը՝ օգտագործելու Ռուսաստանից փախստականներին, որոնք պատրաստ են վարձատրության դիմաց դիվերսիաներ իրականացնել Ադրբեջանի քաղաքացիների, ներկայացուցչությունների և մշակութային օբյեկտների դեմ՝ Ռուսաստանի դրոշի ներքո», - ասել է դիվանագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր