«Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը          Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես       Եվրամիությունը Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը ռիսկի է դիմում կորցնելու ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր արտոնությունները    

30 հուլ 2025 21:08

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Մասիսի և Իջևանի համայնքապետներին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Մասիսի և Իջևանի համայնքապետներինԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին և Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին՝ հիմք ընդունելով շահերի բախման դեպքերի վերաբերյալ հրապարակումները։

Հանձնաժողովի որոշման համաձայն` համայնքի ղեկավարները տուգանվել են 300-հազարական դրամով։

Հիշեցնենք` «Ինֆոքոմը» պարզել էր, որ Իջևանի համայնքապետարանն ավելի քան 275 մլն դրամի գնում է կատարել ավագանու անդամներին փոխկապակցված ընկերություններից։ Իսկ Մասիսի համայնքապետարանն ավելի քան 384 մլն դրամի գնում էր կատարել ավագանու անդամի հորը և որդուն պատկանող ընկերությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր