Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 1-ի համար          Տերը չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում       «Մահվան նախարարն» ու նրա իրավահաջորդը՝ ընդդեմ վարչապետի․ «Ժողովուրդ»    

31 հուլ 2025 12:26

ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի Իրանի կրած վնասները վերջին 12-օրյա պատերազմի ընթացքում

ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի Իրանի կրած վնասները վերջին 12-օրյա պատերազմի ընթացքումԱՄՆ-ն պետք է փոխհատուցի Իրանի կրած վնասները վերջին 12-օրյա պատերազմի ընթացքում. այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«ԱՄՆ-ն առաջարկել է վերսկսել բանակցությունները։ Բայց մեզ անհրաժեշտ են նրանց կողմից իրական վստահություն ձևավորող քայլեր, որոնք պետք է ներառեն ինչպես ֆինանսական փոխհատուցում, այնպես էլ երաշխիքներ, որ բանակցությունների ընթացքում հարձակում Իրանի վրա չի լինի», - ասել է ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանում՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է նոր հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս փորձի վերականգնել դրանք։

«Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային ներուժը։ Նրանք կարող են ամեն ինչ սկսել նորից։ Եթե նրանք դա անեն, մենք կոչնչացնենք (միջուկային օբյեկտները) ավելի արագ, քան դուք կհասցնեք մատ շարժել։ Մենք ստիպված կլինենք դա անել», - ասել էր Թրամփը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր