Սալորը դանդաղեցնում է ծերացումը, ամրացնում մկաններն ու ոսկորները և օգնում է նիհարել

«Սալորը պարունակում է A և C վիտամիններ, կալցիում, ֆոսֆոր, պեկտիններ, հակաօքսիդանտներ և բոր: Այս բոլոր բաղադրիչներն օգնում են ամրացնել մկաններն ու ոսկորները, նույնիսկ դանդաղեցնել ծերացման գործընթացը: Ապացուցված է նաև, որ դրանք օգնում են բարելավել հիշողությունը»,- գրել է Պավլովան։
Սալորն օգնում է նաև նիհարել։
«Թարմ մրգերը ստիպում են ձեզ լիարժեք զգալ, կայուն են պահում շաքարի մակարդակը և օգնում են վերահսկել ձեր քաշը: Նաեւ սալորն ու սալորաչիրն արդյունավետ են փորկապության դեմ, իսկ դրանցում պարունակվող երկաթը կանխում է անեմիան»,- հավելեց բժիշկը։
Միաժամանակ էնդոկրինոլոգն ընդգծեց, որ սալորն օգտակար է ինչպես թարմ, այնպես էլ չորացրած վիճակում: