Առողջապահության նախարարը հիվանդանոցում քարոզչություն է արել. «Ժողովուրդ»          Ալեն Սիմոնյանից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է սպասվում Փաշինյանի աներորդուն. «Ժողովուրդ»       Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-12, այնուհետև կբարձրանա 4-5 աստիճանով    

04 օգոս 2025 17:43

Կառավարությունը՝ Փաշինյանի ԱՄՆ հնարավոր այցի մասին. ոչ հերքել են, ոչ հաստատել

Կառավարությունը՝ Փաշինյանի ԱՄՆ հնարավոր այցի մասին. ոչ հերքել են, ոչ հաստատելՎարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում եւ սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը այս պահին չենք կարող ոչ հերքել, ոչ հաստատել։ Այս մասին հայտնել են կառավարությունից՝ անդրադառնալով տեղեկությանը, թե Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստ են այս շաբաթ Վաշինգտոնում հայտարարել խաղաղության համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին։ Ավելին՝ նշվել էր, որ հնարավոր է Թրափը ուրբաթ օրը Սպիտակ տանն ընդունի Ալիեւին ու Փաշինյանին։

«Նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական հաղորդագրություն, եւ տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում։ 

Այս պահին, ինչպես գիտեք, պաշտոնական որեւէ հաղորդագրություն չենք հրապարակել եւ հետեւաբար այցի մասին տեղեկատվությունը խնդրում ենք հաստատված համարել միայն պաշտոնական հաղորդագրությունից հետո»,-հայտնել են կառավարությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր