Ռուբլին թանկացել է, դոլարն էժանացել, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 5-ի համար          Oգոստոսի 5-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Օգոստոսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 օգոս 2025 09:25

16.8 մլրդ դրամից Արսեն Թորոսյանը ՍԳԼ-ին տվել է 6.8 մլրդ` մնացածը բաշխելով 26 հիվանդանոցներին. Կոռուպցիայի մաս 1․ «Ժողովուրդ»

16.8 մլրդ դրամից Արսեն Թորոսյանը ՍԳԼ-ին տվել է 6.8 մլրդ` մնացածը բաշխելով 26 հիվանդանոցներին. Կոռուպցիայի մաս 1․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը ոչ միայն զրկվեց ԱԺ պատգամավորի իր մանդատից` ստացած հրաժարականի պահանջ-SMS-ով, այլև կարող է դժվարությամբ դառնալ, կամ գուցե ընդհանրապես չդառնալ այն հիվանդանոցի տնօրեն, որտեղ հիմա ժ/պ է նշանակված: Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը համատեղ թեկնածու ունեն և լուրջ ջանքեր են գործադրում, թեեւ նախարարն արձակուրդում է և որեւէ մեկնաբանություն չունի:

Ինչո՞ւ է «մահվան նախարար» Արսեն Թորոսյանը պայքարի դուրս եկել իր ոխերիմ թիմակից Նարեկ Զեյնալյանի դեմ` ամեն կերպ ցանկանալով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն դարձնել իր մտերիմ Նարեկ Վանեսյանին, և ինչո՞ւ է նրա հետ այս գործում փաստացի կոալիցիա կազմել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Ժողովուրդ»-ը այս տարվա օգոստոսի 1-ին գրել էր, որ ենթադրաբար կոռուպցիոն հնարավոր բացահայտումներից խուսափելու համար նախկին ու ներկա նախարարներն այնպես են ցանկանում դասավորել իրադարձությունները, որ Նարեկ Վանեսյանը դառնա ՍԳԼ ԲԿ-ի տնօրեն, քանի որ նա կորոնավիրուսի ժամանակ Երեւանի կարանտինային վայրերի ղեկավարն է եղել (https://armlur.am/1492131/):

«Ժողովուրդ» օրաթերթը սկսում է հոդվածաշար` Արսեն Թորոսյանի օրոք կորոնավարակի դեմ պայքարի շրջանակներում ծախսված գումարների կասկածելի բաշխման, շեղումներով ծախսերի և անարդյունավետ հավելագրումների վերաբերյալ:

Իսկ հիմա փաստերով ներկայացնենք, թե ինչպես և ինչու է 2020-ին «ՀՀ-ում Նոր կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման» նպատակով ֆինանսավորված 26,491,923.9 հազար դրամից 16,820,846.8 հազար դրամը նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ուղղվել վերապրոֆիլավորված թվով 26 բուժհաստատություններին:

Ցանկը, որ ներկայացնում է «ժողովուրդ» օրաթերթը, վերցված է ՀՀ ֆինանսների նախարարության տրամադրած տվյալներից, որտեղ երևում է, որ 16 մլրդ դրամից 6.8 մլրդ դրամը Արսեն Թորոսյանի հրամանով հատկացվել է նախարարության ենթակայության տակ գտնվող «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնին: Այս կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը Արսեն Թորոսյանի մտերիմն էր, որին, ըստ մամուլի հրապարակումների, ամսական 5 մլն դրամ աշխատավարձ էր սահմանել նախարար Թորոսյանը:

Հաջորդ խոշոր հատկացումն արվել է պետական կառավարման տակ գտնվող Ինֆեկցիոն հիվանդանոցին (2.290 մլրդ), որտեղ մինչ օրս մոտ 8 տնօրեն է փոխվել:

Մյուսը Ս. Աստվածամայր ԲԿ-ն է (1,919 մլրդ), որի տնօրեն Թեհրան Նավիկյանը եղել է Արսեն Թորոսյանի ընկերը, ում հետ կողք կողքի Ծաղկաձորում նույն ճարտարապետական լուծումներով ամառանոցն է կառուցել Թորոսյանը: Իսկ ներկայիս տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը ՍԳԼ տնօրենի հավակնորդ Նարեկ Վանեսյանի ծրագրով կրթված կադր է, դարձյալ Արսեն Թորոսյանի վստահելին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր