Ձերբակալվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող          Իջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում       Նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի, կորոշենք, թե որ երկրի հետ ենք աշխատելու    

05 օգոս 2025 18:16

Տղամարդն առևանգել է անչափահասին, կատարել սեքսուալ բնույթի գործողություններ, նախաքննությունն ավարտվել է

Տղամարդն առևանգել է անչափահասին, կատարել սեքսուալ բնույթի գործողություններ, նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անծանոթ տղամարդը առևանգելով անչափահասին՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, իսկ մեկ այլ անչափահասի նկատմամբ փորձել է կատարել վերոգրյալ գործողությունները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը չի իրագործվել, քանի որ նրա գործողությունները կանխվել են միջամտած, տարածքում գտնվող անձանց կողմից:

Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարդուն առևանգելը), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) և 44-198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր