Դոնալդ Թրամփը հայտնել է 2028 թվականի ընտրություններում իր հավանական իրավահաջորդի անունը          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 6-ի համար       ՔՊ-ականները փակ հանդիպումներ են ունենում մարզերում. նոր վարչության ընտրությունները թեժ են լինելու․ «Ժողովուրդ»    

06 օգոս 2025 08:38

ԱՄՆ-ում ինչ-որ բան կստորագրվի, և արտապատվիրակում կլինի. Փաշինյանը սկսելու է նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ»

ԱՄՆ-ում ինչ-որ բան կստորագրվի, և արտապատվիրակում կլինի. Փաշինյանը սկսելու է նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս շաբաթվա վերջին Վաշինգտոնում նախատեսվում է հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահի միջև։ Ինչպես փոխանցում են ամերիկյան ԶԼՄ-ներն ու վերլուծաբանները, կողմերը պատրաստվում են փոխըմբռնման հուշագիր ստորագրել՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։

Չնայած նրան, որ Ալիևը շարունակում է առաջ տանել իր հայտնի նախապայմանները, իշխանական աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն այս փուլում պատրաստ է խաղաղության՝ առանց որևէ նախապայմանի։ Վարչապետը թիմի ներսում տեղի ունեցած քննարկումների ժամանակ շեշտել է, որ «որոշակի փաստաթուղթ, ամենայն հավանականությամբ, կստորագրվի»։ Նույն աղբյուրների փոխանցմամբ, ԱՄՆ-ն առաջարկել է Սյունիքի հարցի լուծման մի տարբերակ, որը ենթադրում է արտապատվիրակված մոդել՝ առանց «միջանցքի» ձևակերպման, սակայն ենթադրելի է՝ վերահսկողության որոշակի տարրերով։

Այս զարգացումները տեղի են ունենում այն պայմաններում, երբ Արցախի ամբողջական կորուստն արդեն փաստ է, Հայաստանի երեք մարզերից օկուպացված տարածքները մնում են Բաքվի վերահսկողության տակ, և տասնյակ հայ գերիներ շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։ Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը խաղաղության ուղին նախընտրում է անցնել առանց պահանջների՝ մեկ նպատակով. ընտրություններին ընդառաջ ցուցադրել միջազգային հարթակներում ստորագրված փաստաթուղթ, որի վրա գրված կլինի «խաղաղություն» բառը։

Գերիները կսպասեն։ Օկուպացված տարածքները՝ ևս։ Արցախցիներին մնում է հարմարվել։ Իսկ Վաշինգտոնում, ամենայն հավանականությամբ, ստորագրվելու է մի փաստաթուղթ, որը ներկայացվելու է որպես «պատմական առաջընթաց»»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Ժողովուրդ»  թերթի՝ 06․ 08․ 25 թ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր