Կենդանակերպի այս նշանների ներքո ծնվում են հզոր կանայք          Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ հանդիպի Ձմեռ պապուն, մեզ համար որևէ լավ բան չի խոստանալու       Երևանում պայթյուն է տեղի ունեցել «Kia Forte»-ում, 6 վիրավորներից 3-ը երեխաներ են    

06 օգոս 2025 17:07

Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ հանդիպի Ձմեռ պապուն, մեզ համար որևէ լավ բան չի խոստանալու

Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ հանդիպի Ձմեռ պապուն, մեզ համար որևէ լավ բան չի խոստանալուԼրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին,  թե ինչու է հայ հասարակությունը Սպիտակ տանը կայանալիք Նիկոլ Փաշինյան-Դոնալդ Թրամփ-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպման մասին ամենավերջինը տեղեկանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ասել է. 

«Կառավարությունը հայ ժողովրդի Կառավարությունը չէ և դրա համար հայ ժողովրդին վերջին պահին ընդամենը տեղեկացնում են: Այս Կառավարությունը այն շրջանակների Կառավարությունն է, այն տերերի, այսպես ասած, կամակատար Կառավարություն է, որը նաև այս ամենի մեջ ունի հսկայական շահ և հայ ժողովուրդը զրկվել է սեփական պետությունից»:

Աշոտյանը նշել է, որ նաև իր մեղքի բաժինն է համարում այն, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս վարչապետի աթոռին է:

«Դա նաև իմ մեղքի բաժինն է, որ Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը դեռևս շարունակում է ներկայացնել մի ժողովուրդ, որին հաշվետու չէ, որին կարող է արհամարհել, որի անունից վաճառում է հենց այդ ժողովրդի արժանապատվությունը, հողերը, ունեցվածքը, կյանքերը», - ասել է նա:

Արմեն Աշոտյանը եռակողմ հանդիպումից որևէ լավ սպասում չունի և չի կարող ունենալ: 

«Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ հանդիպում է Ձմեռ պապուն՝ մեր համար դա որևէ լավ բան չի խոստանալու, դա կապ չունի ինքը ում է հանդիպում: Անգամ եթե իր պատկերն է տեսնում հայլու մեջ և Նիկոլը հանդիպում է Նիկոլին, դա արդեն վատ բան է: Մարդ, որ ներկայացնում է մեզ աշխարհում, մեզ դարձրել է աշխարհի մակարդակում ամենաանթասիբ, անպատիվ, ամենավարկաբեկված ազգը: Նման ազգ չկա այս պահի դրությամբ գլոբուսի վրա, նման ժողովուրդ այլևս չկա, որն ուղիղ եթերում խայտառակ է լինում»,-հավելել է Աշոտյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր