Իրանը Ռուսաստանի հետ համագործակցությամբ կամ առանց դրա, կկանխի Կովկասում ամերիկյան միջանցքի ստեղծումը          Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ համաձայնագրերը, որոնցից ոչ մի կողմ չի դուրս եկել, մնում են արդիական       Ադրբեջանն ու ԱՄՆ-ը ստացան երկարաժամկետ ռազմավարական ու տնտեսական օգուտներ՝ ամրապնդելով դիրքերը տարածաշրջանում    

07 օգոս 2025 11:51

Ռուսաստանն արդեն պաշտոնապես կորցնում է Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսի նկատմամբ գերիշխանությունը

Ռուսաստանն արդեն պաշտոնապես կորցնում է Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսի նկատմամբ գերիշխանությունը Վաղը Վաշինգտոնում տեղի է ունենում շատ կարևոր պատմական իրադարձություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

«Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր։ Ալիևն ու Փաշինյանը երկար ժամանակ խոսում էին, բայց ամեն ինչ արագացավ Ամերիկայի նախագահի միջամտությամբ։

Այդ օրը համաշխարհային պատմության մեջ կմնա որպես Կովկասի ազատագրման ամսաթիվ Ռուսաստանի ճիրաններից։

Ռուսաստանն արդեն պաշտոնապես կորցնում է Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսի նկատմամբ գերիշխանությունը և առայժմ պահպանում է Վրաստանի նկատմամբ վերահսկողությունը խամաճիկ ռեժիմի միջոցով, բայց այդ վերահսկողությունը, անկասկած, երկար չի տևի»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր