Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

07 օգոս 2025 13:00

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնեցրել են Պուտին-Թրամփ հանդիպման վայրը

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնեցրել են Պուտին-Թրամփ հանդիպման վայրըՌուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել երկու երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպման վերաբերյալ: Գագաթնաժողովի շուրջ այժմ աշխատանքներ են տարվում, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Պուտինի և Թրամփի հանդիպման վայրը նույնպես համաձայնեցված է և կհայտարարվի ավելի ուշ:

«Ամերիկյան կողմի առաջարկով` սկզբունքորեն համաձայնեցվել է առաջիկա օրերին ամենաբարձր մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնելու, այսինքն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպման անցկացումը: Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ սկսում ենք կոնկրետ աշխատանք», - հավելել է Ուշակովը։

Նա նաև ընդգծել է, որ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Կրեմլում բարձրացրել է Պուտինի, Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպման գաղափարը, սակայն Մոսկվան այն թողել է առանց մեկնաբանության։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր