Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

08 օգոս 2025 17:12

Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ կշարունակի ջանքերը բոլոր մակարդակներում՝ Իսրայելին կանգնեցնելու համար

Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ կշարունակի ջանքերը բոլոր մակարդակներում՝ Իսրայելին կանգնեցնելու համարՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ կշարունակի իր քաղաքական ջանքերը բոլոր մակարդակներում, որպեսզի կասեցնի Գազայի հատվածում ռազմական գործողության ընդլայնման Իսրայելի պլանները: Ինչպես տեղեկացնում է WAFA գործակալությունը, այս մասին նա ասել է Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ: 

«Նախագահը հաստատել է, որ կշարունակի իր քաղաքական ջանքերը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Արաբական պետությունների լիգային և Իսլամական համագործակցության կազմակերպությանը՝ այս ծրագրերի դեմ միջազգային ու տարածաշրջանային աջակցություն ստանալու համար», - ասվում է Աբբասի գրասենյակի հայտարարության մեջ, որը հրապարակել է WAFA գործակալությունը:

Հորդանանի միապետի հետ զրույցից հետո, WAFA-ի տեղեկատվությամբ, Աբբասը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր