Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր          Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 17-ի համար       Դեկտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

09 օգոս 2025 12:39

Ցավոք, դեռ արդյունք չկա Բաքվում անազատության մեջ գտնվող հայերի մասով

Ցավոք, դեռ արդյունք չկա Բաքվում անազատության մեջ գտնվող հայերի մասովՉկա այդպիսի բանակցություն, որտեղ մենք այդ թեման՝  Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների թեման, չենք բարձրացնում: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին:

«Այդ թեմա քննարկվել և բարձրացվել է բարձրագույն մակարդակում: Հիմա ես այլ մանրամասների մեջ չեմ մտնի: Եվ, հաշվի առնելով նաև նախորդ շրջանի իմ փորձը՝ այդ քննարկումների արդյունքի մասին էլ ձեռնապահ կմնամ որևէ բան ասել: Քանի որ, ցավոք, դեռ արդյունք չկա, տեղի չի ունեցել այն՝ ինչ սպասում ենք, մենք պետք է ընկալենք, որ արդյունք չկա: Իսկ բարձրագույն մակարդում այդ հարցերը բարձրացրել ենք, բարձրացնում ենք և կշարունակենք բարձրացնել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր