Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է․ «Հրապարակ»       «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ»    

10 օգոս 2025 10:44

Ուկրաինան թույլ չի տա Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքները բաժանելու երկրորդ փորձը

Ուկրաինան թույլ չի տա Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքները բաժանելու երկրորդ փորձըՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան թույլ չի տա Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքները բաժանելու երկրորդ փորձը։

«Հիմա Պուտինը ցանկանում է ներում ստանալ մեր Խերսոնի մարզի հարավի, Զապորոժիեի, Լուգանսկի մարզի ամբողջ տարածքի, Դոնեցկի մարզի, Ղրիմի բռնազավթման համար: Ուկրաինան թույլ չի տա իր հողերը բաժանելու երկրորդ փորձ»,-ասել է Ուկրաինայի նախագահը։ Մենք ամուր կանգնած ենք ուկրաինական հստակ դիրքորոշումների վրա։ Մենք պետք է պատերազմն ավարտենք արժանապատիվ խաղաղությամբ, որը հիմնված կլինի հստակ, հուսալի, անվտանգ ճարտարապետության վրա։ Մեր գործընկերները պատրաստ են մեզ օգնել այս հարցում», - ընդգծել է Զելենսկին:

Օգոստոսի 15-ին Պուտինը և Թրամփը բանակցություններ կանցկացնեն Ալյասկայում: Հիմնական թեման Ուկրաինայում խաղաղությունն է: Արևմտյան լրատվամիջոցները պնդում են, որ քննարկվող առաջարկները կարող են ներառել տարածքների փոխանակում և Կիևի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր